top of page

Սոմալիի խորհրդարանը նոր վարչապետ է նշանակել

Jun 26, 2022
1 min read


Սոմալիի խորհրդարանը շաբաթ օրը միաձայն հաստատել է Համզա Աբդի Բարեին նոր վարչապետի պաշտոնում՝ ճանապարհ հարթելով երկրի նոր կառավարության համար, գրում է AFP-ը։ Ներկա բոլոր 220 օրենսդիրներն իրենց օրհնությունն են տվել Բարեի նշանակմանը, որից հետո նա երդվել է, ասել է խորհրդարանի նախագահը։ 48-ամյա Բարեն խորհրդարանին ասել է , որ կձեւավորի կառավարություն, որը կկենտրոնանա ներառական քաղաքական կայունության ստեղծման վրա։ Սոմալիի նոր վարչակազմը բախվում է մի շարք մարտահրավերների, ներառյալ՝ սպասվող սովը եւ ջիհադիստական ​​«Ալ-Շաբաբ» խմբավորման գործունեությունը։

 
 
 

Comments


bottom of page