top of page

Սողանք Բաթում-Ախալցխա ճանապարհին. երթևեկությունը դադարեցված է

Jan 25, 2022
1 min read


Բաթում-Ախալցխա ներպետական նշանակության ճանապարհին, Բեգլեթի գյուղի մոտ սողանքի հետեւանքով երթեւեկությունը դադարեցված է, ասվում է ավտոճանապարհների վարչության հաղորդագրությունում։ Գերատեսչության տեղեկատվությամբ՝ ներկա պահին նշված ճանապարհի 92 կիլոմետրանոց հատվածում արգելված է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթեւեկությունը։ «Վերոնշյալը նկատի ունենալով՝ երթեւեկությունը հնարավոր է Բոձաուրի եւ Թաբախմելա գյուղերի շրջանցող ճանապարհով միայն բարձր անցանելիությամբ ավտոտրանսպորտի համար»,- նշված է հաղորդագրությունում։ Կենտրոնական ճանապարհի մաքրման աշխատանքները կսկսվեն շուտով եւ, ենթադրաբար, կտեւեն մի քանի օր։ Ճանապարհի մաքրման աշխատանքների ավարտից հետո երթեւեկությունը նորից կիրականացվի կենտրոնական ճանապարհով։

 
 
 

Comments


bottom of page