top of page

Սնանկության դատարանի նախագահի պաշտոնում առաջարկվել է Արթուր Աթաբեկյանի թեկնածությունը․ ԲԴԽ

Jan 11, 2022
1 min read

Բարձրագույն դատական խորհուրդը դեկտեմբերի 10-ին Սնանկության դատարանի նախագահ նշանակելու համար թեկնածություն առաջարկելու վերաբերյալ որոշում է ընդունել: Որոշման մեջ ասվում է. «2022 թվականի հունվարի 10-ին դռնփակ նիստում քննարկելով Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում թեկնածություն առաջարկելու վերաբերյալ հարցը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 121-րդ և 117-րդ հոդվածներով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է. 1. Հանրապետության նախագահին առաջարկել Արթուր Լյուդվիգի Աթաբեկյանի թեկնածությունը՝ Սնանկության դատարանի նախագահի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից»։

 
 
 

Comments


bottom of page