Սյունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամտի նոր աղբյուրներ․ ՀՀ ՄԻՊ
Aug 20, 2021
1 min read

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պատերազմից հետո Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած գյուղերի բնակիչների համար անհրաժեշտ են եկամտի նոր աղբյուրներ, նոր լուծումներ: Շատ բնակիչներ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքների պատճառով զրկվել են տներից, արոտավայրերից ու հողատարածքներից ու նրանց իրավունքները շարունակում են մնալ խախտված: Տեսանյութում ներկայացված են մարդկանց խնդիրները, կարիքները, որոնք գնահատելու համար՝ ես ու ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ղեկավարը համատեղ այց էինք իրականացրել Սյունիքի մարզ: Այցերի ընթացքում մարդկանց բարձրացրած սոցիալական տարաբնույթ հարցերն արձանագրվել են և մեր իրավասությունների սահմաններում միջոցներ կձեռնարկվեն լուծմանը նպաստելու ուղղությամբ»։




Comments