top of page

Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի փաստաբանները հայտարարություն են տարածել

Apr 21, 2021
1 min read

Հավաստի տեղեկություններ են ստացվել, որ այսօր Սյունիքի մարզում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այցելության ժամանակ տեղի ունեցածի կապակացությամբ՝ իրավապահ մարմիններին հրահանգ է իջեցվել ցանկացած գնով ձերբակալելու Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին եւ իր կնոջը: Այս մասին հայտարարություն են տարածել Հակոբյանի փաստաբաններ Ժիրայր Ղարագյոզյանը եւ Էրիկ Ալեքսանյանը:

«Նման բան տեղի ունենալու դեպքում անկասկած կարձանագրվի հերթական քաղաքական հետապնդման փաստը, որը միտված է սեփական քաղաքական հայացքների համար քաղաքական գործչի եւ իր մերձավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն, ինչը բազմիցս նշել ենք, որ անթույլատրելի է: Միեւնույն ժամանակ հայտնում ենք, որ օրենքով չարգելված ցանկացած եղանակով հետամուտ ենք լինելու մեր վստահորդների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը: Պայքարը ներքին թշնամու դեմ շարունակվում է, սակայն մոտ է իր բնականոն հանգուցալուծմանը»,– ասվում է հայտարարության մեջ:

 
 
 

Comments


bottom of page