top of page

Սյունիքի մարզում կորոնավիրուսով հիվանդ բոլոր պացիենտների կրկնակի թեստը եղել է բացասական

Apr 17, 2020
1 min read

Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում գրել է․ «Սիրելի սյունեցիներ, ուրախությամբ տեղեկացնում եմ, որ մարզում կորոնավիրուսով հիվանդ բոլոր պացիենտների կրկնակի թեստը եղել է բացասական: Բոլոր վարակակիրներն առողջացել են և դուրս են գրվել հիվանդանոցից: Սա իհարկե և գոհացնող է, և պարտավորեցնող: Այդ կապակցությամբ հորդորում եմ խստորեն հետևել պարետատան ցուցումներին, ցուցաբերել խոհեմություն և հասարակական պատասխանատվություն: Հետևեք պաշտոնական լրահոսին, մի տրվեք խուճապի և պահպանեք զգոնությունը: Իմ խորհին շնորհակալությունն եմ հայտնում այս օրերին անձնվիրաբար աշխատող բոլոր բուժաշխատողներին, ովքեր, անշուշտ, մերօրյա հերոսներն են»: 

 
 
 

Comments


bottom of page