top of page

Սյունիքի մարզում լայնածավալ մշտադիտարկումների արդյունքները հուսադրող են․ ԲԸՏՄ

Sep 10, 2020
1 min read


Սեպտեմբերի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատանքային խմբերը միասին կրկնայց են կատարել ՀՀ Սյունիքի մարզի պատմական և մշակութային գրավչության օբյեկտներ, տեսարժան վայրեր․ պատկերը հուսադրող է։

Կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված լայնածավալ մշտադիտարկումների արդյունքում էական խախտումներ չեն արձանագրվել։ Ինչպես վերջին օրերին, այսօր նույնպես նկատվել են

դիմակը ոչ պատշաճ կրելու դեպքեր։ Ուսումնասիրության ընթացքում տեսուչները շարունակել են բաժանել

դիմակներ, իրականացրել իրազեկման աշխատանքներ։

ԲԸՏՄ-ն ևս մեկ անգամ կոչ է անում պատասխանատվությամբ մոտենալ համավարակային իրավիճակին և առանց թերացումների կատարել պարետատան կողմից սահմանված անվտանգության նորմերի պահանջները։

 
 
 

Comments


bottom of page