top of page

Սյունիքի երկու բնակիչ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով տրակտորներով հայտնվել են ադրբեջանում. ՊՆ

Jun 13, 2021
1 min read

Հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի` Ադրբեջանի հետ սահմանային հատվածում, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ընթացքում, մարզի գյուղերի երկու բնակիչ, իրենց տրակտորներով, տեղանքում ապակողմնորոշվելու հետևանքով հայտնվել են ադրբեջանական տարածքում: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Միջադեպից քիչ հետո ժամանած հայ դիրքապահների և ռուս խաղաղապահների` ադրբեջանցի զինվորականների հետ բանակցություններից հետո գյուղացիներն ազատ են արձակվել, գյուղատնտեսական տեխնիկան վերադարձվել է:

 
 
 

Comments


bottom of page