top of page

Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի վերացվել է. Վլադիմիր Պուտին

Nov 9, 2020
1 min read

Սիրիայում միջազգային ահաբեկչության օջախը փաստացի վերացվել է։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ։

     Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր գործադրել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորման, նրա ինքնիշխանության, անկախության, միասնության և տարածքային ամբողջականության վերականգնման աջակցության ուղղությամբ»:

     Նա հստակեցրել է, որ Սիրիայի սահմաններից դուրս կա ավելի քան 6,5 մլն փախստական և նրանք կարող են մասնակցել երկրի վերականգնմանը:

     ՌԴ ղեկավարը նշել է, որ հնարավոր է ապահովել փախստականների զանգվածային վերադարձը Սիրիա:

 
 
 

Comments


bottom of page