top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սիրիայում Թուրքիայի ԶՈՒ և Սիրիայի դեմոկրատական ուժերի փոխհրաձգության հետևանքով զոհվել է ութ մարդ


Ութ խաղաղ բնակիչ է զոհվել, շուրջ 20 մարդ է վիրավորվել Հալեպի հյուսիսային գյուղական տեղանքում՝ Աֆրինի շրջանում, հաղորդում է SANA-ն:

Հրապարակման համաձայն՝ հունիսի 12-ին ռեակտիվ արկերից եւ ծանր հրետանուց հրաձգություն է տեղի ունեցել թուրքական օկուպացիոն ուժերի եւ դրա վարձկանների, իսկ մյուս կողմից Սիրիայի դեմոկրատական ուժերի ապստամբների միջեւ: Փոխհրաձգությունը հանգեցրել է նրան, որ մի քանի հրթիռային եւ հրետանային արկեր են ընկել տարբեր բնակելի շրջանների վրա, ինչի հետեւանքով զոհվել է ութ խաղաղ բնակիչ եւ եւս 20 մարդ՝ վիրավորվել, իսկ մասնավոր եւ պետական գույքը վնասվել է: Աղբյուրները հավելել են, որ ՍԴՈՒ մի շարք ահաբեկիչներ ու թուրք օկուպանտների վարձկաններ են սպանվել փոխհրաձգության հետեւանքով:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page