Սիրիայում ահաբեկիչները հարձակվել են զինվորական ավտոբուսի վրա. հինգ զինծառայող է զոհվել
Jan 3, 2022
1 min read

ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության կողմից ռազմական ավտոբուսի հրթիռակոծության հետեւանքով զոհվել է հինգ զինծառայող, եւս 20-ը վիրավորվել է, հայտնում է SANA-ն։ Նշվում է, որ հարձակումը տեղի է ունեցել ժամը 07:00-ին, սիրիական Բադիա անապատի երրորդ կայանից 50 կմ դեպի արեւելք։ «Գրոհն ուղեկցվել է 23 մմ տրամաչափի թնդանոթի կրակահերթերով, ինչի հետեւանքով 5 մարդ զոհվել է, եւս քսանը՝ վիրավորվել»,- հավելել է գործակալության աղբյուրը




Comments