Սիրիայի հյուսիսում իրավիճակը սրվում է, ինչը կենսական հարց է Թուրքիայի համար. Ստեփան Դանիելյան
Sep 28, 2021
1 min read

Սիրիայի հյուսիսում՝ Իբլիդում, իրավիճակը սրվում է։ Դա Թուրքիայի համար կենսական հարց է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Փաստորեն, եթե Սիրիայում քրդական ինքնավարություն ստեղծվի, ինչպես Իրաքում, ինչին նպաստում են Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ապա Թուրքիայի հարավը շրջափակվում է քրդական ինքնավարություններով եւ դա լավ օրինակ է դառնում Թուրքիայի քրդերի համար, ինչպես նաեւ ազգային ինքնագիտակցության բարձրացմանը առիթ։
Թուրքիայում, ըստ պաշտոնական տվյալների 19 միլիոն քուրդ է բնակվում, իսկ ոչ պաշտոնակա՝ 25 միլիոնից ավել»,- գրել է քաղաքագետը։




Comments