top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սիրելի՛ Արթուր, այսօր պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ. Հարությունյան


Սիրելի՛ Արթուր, այսօր ես պիտի քո ծննդյան տոնը շնորհավորեի բոլորովին այլ տրամադրությամբ ու ձեռքբերումների արդյունքով, քանի որ դա էր շիրմիդ առջև տված խոստումս: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նա նաեւ նշել է. «Բայց ժամանակի պատուհասած փորձությունը մեզ բոլորովին այլ կետի հասցրեց, որից փրկությունը միմիայն ընտրված ճանապարհին հավատարիմ մնալն է:

Շարունակում ենք ապրել քո դավանած գաղափարներով ու արժեքներով, և մեր նպատակները չի կարող փոխել ոչ մի արհավիրք:

Խոնարհումս հիշատակիդ:

Շնորհավո՛ր տարեդարձդ»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page