Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել
Aug 25, 2021
1 min read
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ օգոստոսի 25-ին, որոշում է ստորագրել․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի հունիսի 18-ի ՀՕ-333-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով` Արմեն Հակոբջանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշվում է որոշման մեջ:




Comments