Սթոլթենբերգը հայտարարել է ռուսական սպառնալիքին հակազդելու ՆԱՏՕ-ի կամքի մասին
May 24, 2022
1 min read

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգն ընդգծել է ռուսական սպառնալիքին հակազդելու դաշինքի կամքն ու կարողությունը, փոխանցում է DW-ն։ «Մենք կարող ենք անմիջապես պատասխանել ցանկացած ագրեսիայի»,- ասել է նա Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին իր ելույթի ժամանակ։ Միաժամանակ Սթոլթենբերգն ընդգծել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չի ցանկանում հակամարտություն հրահրել, այլ խաղաղության է ձգտում: Նա հիշեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իր երկրի սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ընդլայնում չէր ցանկանում եւ դրա պատճառով պատերազմ սկսեց։ «Ընդ որում, Պուտինը հակառակին հասավ. Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ ՆԱՏՕ-ն ավելի շատ կլինի»,- հավելել է Ստոլտենբերգը՝ մատնանշելով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ դաշինքին միանալու դիմումները։




Comments