Սեւանա լճի մակարդակը 7 սմ-ով ցածր է նախորդ տարվա հունիսի 23-ի համեմատ
Jun 24, 2022
1 min read

Հանրապետության գետերի մեծ մասում հունիսի 23-24-ը ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, առանձին գետերում դիտվել է ջրի ելքերի նվազում։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ այս տարվա հունիսի 23-ի դրությամբ Սեւանա լճի մակարդակը կազմել է 1900.76 մետր, մինչդեռ նախորդ տարի հունիսի 23-ին այն եղել է 1900.83 մետր, այսինքն 7 սմ-ով ավելի բարձր: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում:




Comments