top of page

Սեւադա Ղուկասյանին եւ Ալեքսան Ասատրյանին տարել են անհայտ ուղղությամբ․ Արծվիկ Մինասյան

May 28, 2022
1 min read


Ընդդիմության համակիրներ Սեւադա Ղուկասյանին եւ Ալեքսան Ասատրյանին առեւանգել են։ Այս մասին մայիսի 27-ին Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ «Նրանց, ըստ երեւույթին, առեւանգել է ոստիկանությունը եւ ԱԱԾ-ն։ Նրանց մասին տեղեկություն չկա։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ փաստաբանների խումբը միացել է Սեւադա Ղուկասյանի եւ Ալեքսան Ասատրյանի պաշտպանությանը»,-պարզաբանեց պատգամավորը։ Պատգամավորը կարծում է, որ իշխանությունն իրավապահների օգնությամբ ապօրինի մեթոդներ է կիրառում ընդդիմությանը հետագա պայքարից հետ պահելու համար։

 
 
 

Comments


bottom of page