Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Sep 3, 2020
1 min read

Սերժ Սարգսյանը կրկին դատարան չէր ներկայացել. այսօրվա նիստը հետաձգվեց: «Սերժ Սարգսյանի չներկայանալու հետ կապված՝ հաշվի առնելով բժշկական փաստաթղթում առկա տեղեկությունները, չունենալով նաև հակառակի մասին տեղեկություն՝ այսօրվա դատական նիստին առողջական վիճակով ներկայանալու հնարավորության մասին, բացակայությունն անհարգելի չեմ համարում: Կարծում եմ՝ պարոն Սարգսյանը առողջացած կվերադառնա դատարան և կփորձենք վերջինից պարզաբանումներ ստանալ, թե առողջական ինչ վիճակի վատթարացման մասին էր խոսքը և ինչով էր պայմանավորված»,- ասաց դատավորը:
Մինչ այդ՝ պաշտպան Մակինյանը դատարանին բժշկական փաստաթուղթ էր ներկայացրել:
Հաջորդ նիստը կկայանա հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15:00-ին:




Comments