top of page

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մարդիկ ապահով տեղաշարժվել են Սյունիքի մարզում. Մամիջանյան

Oct 5, 2021
1 min read

Մեր իշխանության օրոք Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին «Ղազանչի» չի վերանվանվել, իսկ Շուշին` «Շուշա» եւ գտնվում էր մեր հայրենիքի տարածքում` մեր զինվորների պաշտպանության ներքո: Այս մասին հոկտեմբերի 5-ին ԱԺ նիստին «Ֆինանսական հավասարեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ, դիմելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորներին, հայտարարեց ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խորհրդարանական խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Խորհրդարանականը նաեւ նշեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք մարդիկ ապահով տեղաշարժվել են Հայաստանի Սյունիքի մարզում` չվախենալով իրենց անվտանգության համար:

«Այդ տարիներին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը բողոքում էր, որ փակ դռների հետեւում իրեն ստիպել են ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Այն ժամանակ մեր պետության ղեկավարը, Ազգային ժողովի ղեկավարն անարգել այցելում էին Ղարաբաղ, եւ ոչ մեկից չէին վախենում: Նրանց չէր հետաքրքրում, որ դա կարող է ինչ-որ մեկին բարկացնել»,- շեշտեց Մամիջանյանը:

 
 
 

Comments


bottom of page