top of page

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ

Mar 31, 2021
1 min read

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Տեր-Թադևոսյանների ընտանիքին՝ իր մարտական ընկերոջ, անվանի ռազմական գործիչ, ՀՀ ԶՈՒ գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ։ Ցավակցական հեռագրում մասնավորապես ասված է.

«Խոր ցավով տեղեկացա Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան մասին: Նա գնաց միանալու հանուն հայրենիքի գիտակցված մահը որպես անմահություն ընտրած մեր բազմաթիվ մարտական ընկերներին:

Արկադի Տեր-Թադևոսյանի ողջ կյանքն ու գործունեությունը անտրտունջ և անմնացորդ ծառայություն էր հայրենիքին:

Մեծ է նրա ավանդը մեր բանակաշինության, Արցախյան ազատագրական պայքարի կազմակերպման գործում: Ուզում եմ հավատալ, որ հայոց անկոտրում ոգին կրկին կարթնանա, և հայրենապաշտ նոր սերունդը, ինչպես մենք՝ ժամանակին, մի նոր «Հարսանիք լեռներում» կկազմակերպի՝ որպես ամենամեծ հարգանքի տուրք իր ազգի հերոսներին:

 
 
 

Comments


bottom of page