top of page

Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ-ում քննվող մի գործով. փաստաբանական թիմ

Apr 17, 2020
1 min read

Սերժ Սարգսյանը անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերեւույթ դեպքի առթիվ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը։ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմ հաղորդագրության մեջ ասված է. «Հայտնում ենք, որ որոշ ԶԼՄ-ներում տարածված լուրը, իբրեւ ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ է հարուցվել, բացարձակ ապատեղեկատվություն է: Նշենք նաեւ, որ պարոն Նախագահն անցյալ շաբաթ վկայի դատավարական կարգավիճակով հարցաքննվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող մի գործով, որը չի քննվում կաշառք ստանալու առերեւույթ դեպքի առթիվ: Հորդորում ենք զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց»: 

 
 
 

Comments


bottom of page