Սերժ Թանկյանը կոչ է արել դիմել Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ դատապարտելու ագրեսիան
Աշխարահռչակ երգիչ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը շարունակում է ակտիվորեն հետևել ու աշխարհին իրազեկել Արցախում ու Հայաստանում կատարվող իրադարձությունների մասին։
Այս անգամ նա գրառում է կատարել Twitter-ի իր էջում՝ կոչ անելով միանալ ստորագրահավաքին։
«Շաբաթներ առաջ Արցախի և Հայաստանի ժողովուրդն ապրում էր խաղաղության մեջ։ Այժմ նրանց հայրենիքը Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների գոտի է դարձել։ Խնդրում ենք կոչ անել Սպիտակ տանը և Կոնգրեսին՝ դատապարտել այդ ագրեսիան»,- գրել է Թանկյանը։