top of page

Սերգեյ Սմբատյանին շնորհավորել է Մալթայի արտգործնախարարը

Sep 18, 2019
1 min read

Մալթայի արտգործնախարար Կարմելո Աբելան Վալետայում ընդունել է դիրիժոր Սերգեյ Սմբատյանին՝ շնորհավորելով նրան Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորի պաշտոնում նշանակվելու առթիվ Արտգործնախարարը նշել է, որ սեպտեմբերի 14-ին Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ ելույթը ցույց տվեց, որ Սերգեյ Սմբատյանն արդարացրել է բոլոր սպասումները Հիշեցնենք, որ Սերգեյ Սմբատյանը և Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը 2019-2020 համերգաշրջանի առաջին համերգն ունեցել են սեպտեմբերի 14-ին Վալետայում՝ ներկայացնելով Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործության մալթյան պրեմիերան Համերգին, որի տոմսերը սպառվել էին ելույթից մի քանի օր առաջ, ներկա էին նաև հոլիվուդյան հայտնի դերասան Հարվի Քեյթելը և անգլիացի հանրաճանաչ արտիստ Մալկոլմ Մակդաուելը, որոնք համերգից հետո հանդիպել են դիրիժոր Սմբատյանին և շնորհավորել նրան հաջող ելույթի համար։

 
 
 

Comments


bottom of page