top of page

Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

Oct 11, 2020
1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ կողմերը հաստատել են հավատարմությունը հոկտեմբերի 9-ին Մոսկվայում արտգործնախարարների հանդիպման ընթացքում ձեռք բերված՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածություններին: Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներն ընդգծել են ԼՂ հակամարտության գոտում կրակի դադարեցման պայմանավորվածության խիստ պահպանման անհրաժեշտությունը:

 
 
 

Comments


bottom of page