Սեպտեմբերից դասերը վերսկսելու՞ են դպրոցներում․ Արայիկ Հարությունյանի պատասխանը
May 22, 2020
1 min read

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այսօր Գորիսում էլ շատերը հարցնում էին` սեպտեմբերից դասերը վերսկսելու՞ են դպրոցներում: Մենք անում ենք առավելագույնը, որ դրանք նորմալ հունով գնան ուսումնական նոր տարում: Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը բացասական ազդեցություններ ունի ոչ միայն մեր ազգային կրթական համակարգի վրա, այլ նաև բոլոր պետությունների կրթական համակարգերում:
Մենք անում ենք ու անելու ենք առավելագույնը»:




Comments