Սեպտեմբերի 1-ին բարձրահարկ շենքի մեծությամբ աստերոիդ կմոտենա Երկրին.
Aug 30, 2020
1 min read

2011 ES4 աստերոիդը Երկրից նվազագույն հեռավորության վրա կլինի սեպտեմբերի 1-ին։ NASA-ի հաղորդմամբ՝աստերոիդի չափը 22-ից մինչեւ 50 մետր է:
Գիտնականների հաշվարկով՝ այն կանցնի Երկրագնդի կողքով 120 հազար կիլոմետր հեռավորության վրա: Աստերոիդը շարժվում է վայրկյանում 8,16 կիլոմետր արագությամբ:
Երկնային մարմինը մեր մոլորակին կմոտենա սեպտեմբերի 1-ին՝ Երևանի ժամանակով 20:12-ին:
NASA-ում նշել են, որ մոլորակին «մոտ հեռավորություն» ասելով՝ նկատի են առնվում աստղագիտական մասշտաբները, սակայն Երկրի հետ աստերոիդի բախման իրական վտանգ չկա:
Գիտնականները ենթադրում են, որ այն կանցնի մեր մոլորակի կողքով։





Comments