top of page

ՍԴ-ն մերժել է մի շարք համայնքների ղեկավարների դիմումները. Ձայները հավասար են բաշխվել

Nov 16, 2021
1 min read


2021 թվականի նոյեմբերի 16-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Տավուշի մարզի Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանի, Լոռու մարզի Թումանյան համայնքի ղեկավար Լևոն Զավարյանի, Լոռու մարզի Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի, Լոռու մարզի Ալավերդի համայնքի ղեկավար Սասուն Խեչումյանի, Շիրակի մարզի Արթիկ համայնքի ղեկավար Մխիթար Վարագյանի և Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքի ղեկավար Արման Ղազարյանի դիմումների հիման վրա` 18.06.2020թ. խմբագրությամբ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասի և 11.07.2020թ. խմբագրությամբ «ՀՀ ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը: Այս մասին տեղեկանում էնք ՍԴ-ից: Նշված գործով ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի՝ համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 62-րդ հոդվածի 9-րդ մասի՝ դիմումը համարվում է մերժված։

 
 
 

Comments


bottom of page