Սգո օրը հրավառություն կազմակերպած անձը հայտնաբերվել է
Aug 18, 2022
1 min read

Օգոստոսի 17-ի երեկոյան ոստիկանություն մի քանի ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում հրավառություն է։ Ոստիկանությունից տեղեկանում է՝ Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ հրավառությունը կատարվել է Վրացական փողոցում։ Կարճ ժամանակ անց հայտնաբերվել է նաեւ իրականացնողը, որը օտարերկրացի է։ Նա իրավապահներին ներկայացրել է հրավառության նյութերի դատարկ արկղը եւ հայտնել, որ տեղյակ չի եղել, որ օգոստոսի 17-ից 18-ը Հայաստանում հայտարարված են սգո օրեր։ Իրականացվել է վարչական վարույթ, կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություն։




Comments