top of page

Սբերբանկը նվազեցրել է ավանդների տոկոսադրույքները՝ հասցնելով 12 տոկոսի

May 1, 2022
1 min read


Սբերբանկը 4 տոկոսային կետով նվազեցրել է հիմնական ավանդների տոկոսադրույքները, հետեում է բանկի կայքում հրապարակված տվյալներից: Այժմ Սբերբանկում ավանդի առավելագույն տոկոսադրույքը կազմում է 12 տոկոս, մինչդեռ նախկինում հասնում էր 16 տոկոսի: Ավանդի՝ 1-3 ամսով ներդրման դեպքում տոկոսադրույքը կազմում է 11 տոկոս, 6 ամսով՝ 9 տոկոս, 1 տարով՝ 11 տոկոս: Սբերբանկը նվազեզրել է նաեւ սպառողական վարերի տոկոսադրույքը 2 տոկոսային կետով: Այժմ նվազագույն դրույքը կազմում է 17,9 տոկոս՝ նախկին 19,9 տոկոսի փոխարեն: Ռուսաստանի բանկի տնօրենների խորհուրդն ուրբաթ որոշում է կայացրել 300 կետով նվազեցնել հիմնական տոկոսադրույքը՝ հասցնելով այն տարեկան 14 տոկոսի:

 
 
 

Comments


bottom of page