top of page

«Սբերբանկ»-ը նվազեցրել է ավանդների, սպառողական վարկերի եւ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

May 28, 2022
1 min read

Մայիսի 28-ից «Սբերբանկ»-ը նվազեցրել է ֆիզիկական անձանց հիմնական ավանդների տոկոսադրույքները, հետեւում է բանկի կայքի նյութերից։ Այժմ «Սբերբանկ»-ում ավանդների առավելագույն տոկոսադրույքը 9.5 տոկոս է կազմում, մինչդեռ նախկինում այն ​​հասնում էր 12 տոկոսի:

«Սբերբանկ»-ը նաեւ նվազեցրել է սպառողական վարկերի տոկոսադրույքները 2 տոկոսային կետով , ասվում է վարկային կազմակերպության հաղորդագրության մեջ։ Այժմ նվազագույն տոկոսադրույքը 15.9 տոկոս է, ավելի վաղ այն​​ 17.9 տոկոսի էր հասնում:

Մայիսի 30-ից բանկը կնվազեցնի նաեւ հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները՝ նվազեցումը կկազմի մինչեւ 3.3 տոկոսային կետ՝ կախված բնակարանային վարկի կոնկրետ ծրագրից: Ավարտված եւ կառուցվող բնակարանների ձեռքբերման հիմնական հիփոթեքային ծրագրերի տոկոսադրույքը կկազմի տարեկան 10.9 տոկոսից սկսած (նախկինում՝ 13.9 տոկոսից): Վարկային կազմակերպությունը նախատեսում է նաեւ նվազեցնել մի շարք հիփոթեքային ծրագրերի կանխավճարը. այժմ այն ​​կկազմի գույքի արժեքի 15 տոկոսը, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։

«Ռուսաստանի բանկը կրկին իջեցրեց տոկոսադրույքը, ինչը նաեւ թույլ տվեց մեզ նվազեցնել սպառողական եւ բնակարանային վարկերի տոկոսադրույքները բոլոր կատեգորիաների հաճախորդների համար»,- ասել է «Սբերբանկ»-ի վարչության նախագահի առաջին տեղակալ Կիրիլ Ցարեւը, ում խոսքերը մեջբերվում է հաղորդագրության մեջ:

 
 
 

Comments


bottom of page