top of page

Սարգսյանն ու Մակունցը քննարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցը

Mar 24, 2021
1 min read

Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:

Հանդիպմանն անդրադարձ է եղել երկրում ստեղծված իրավիճակին, այն հաղթահարելու ուղիներին, և, որպես հանգուցալուծում, խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Ներկայացնելով իրենց դիրքորոշումն ու մոտեցումներն՝ Լիլիթ Մակունցը նշել է, որ «Իմ քայլը» խմբակցությունը կարևորում է ընտրական օրենսդրության կատարելագործումը և, մասնավորապես, առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրությունների՝ համամասնական ընտրակարգով անցկացումը:

 
 
 

Comments


bottom of page