top of page

Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին

Jan 12, 2020
1 min read


Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդի մահվան կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին:

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդին այն առաջնորդներից էր, ով իր իմաստուն ու հավասարակշռված գործունեությամբ ջանք չի խնայել տարածաշրջանային ու միջազգային խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղությամբ:

Իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, ընտանիքի անդամներին և Օմանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով ոգու արիություն ու համբերություն»: 

 
 
 

Comments


bottom of page