top of page

Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Վոլոդիմիր Զելենսկիին և Հասան Ռոհանիին

Jan 8, 2020
1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին՝ Իրանում «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ավիաընկերության օդանավի աղետի կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին և հարազատներին:

 
 
 

Comments


bottom of page