top of page

Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին` ՉԺՀ կազմավորման 72-րդ տարեդարձի առթիվ

Oct 1, 2021
1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Չինաստանի ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ: Ձեր հմուտ առաջնորդությամբ և ապագային միտված տեսլականով Չինաստանը վճռականորեն ամրապնդել է իր տեղն ու դերը միջազգային ասպարեզում և վստահ քայլերով շարժվում է վերընթաց ուղիով։ Գալիք տարին կնշանավորվի հայ-չինական դիվանագիտական հարաբերու­թյունների հաստատման 30-ամյակով։ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Չինաստանի հետ գործակցության հետևողական և կայուն զարգացմանը, մասնավորապես «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» կարևոր նախաձեռնության շրջանակներում համագործակցության խթանմանը։ Չնայած համավարակի հարուցած դժվարություններին՝ հավատացած եմ, որ հաստատուն կամք կդրսևորենք համատեղ ծրագրերի և նախաձեռնությունների կյանքի կոչման համար։ Լիահույս եմ, որ անցյալի հարուստ փորձի և հնագույն քաղաքակրթական արժեքների վրա խարսխված մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ և ընդլայնվել՝ ի շահ մեր պետությունների և ի բարօրություն մեր ժողովուրդների»։

 
 
 

Comments


bottom of page