top of page

Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Կասիմ-Ժոմարտ Տոկաևին

May 18, 2020
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։

Նախագահ Սարգսյանը ջերմ բարեմաղթանքներ է հղել Ղազախստանի նախագահին՝ վստահություն հայտնելով, որ Հայաստանի և Ղազախստանի միջև ավանդական բարեկամական հարաբերություններն ու փոխըմբռնումը հետագայում ևս նպաստելու է բոլոր ուղղություններով փոխգործակցության խորացմանն՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։

 
 
 

Comments


bottom of page