top of page

Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին

Jun 5, 2020
1 min read

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Դանիայի թագուհի Մարգրետե Երկրորդին Դանիայի Թագավորության ազգային տոնի՝ Սահմանադրության օրվա առթիվ:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել Դանիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդումն ու երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցության հետագա զարգացումը:

Նա Մարգրետե Երկրորդին և արքայական ընտանիքին մաղթել է քաջառողջություն, իսկ Դանիայի բարեկամ ժողովրդին՝ հետագա զարգացում և բարօրություն։ 

 
 
 

Comments


bottom of page