top of page

Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Jul 23, 2021
1 min read


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ։ Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.«Հայաստանը մեծապես կարևորում է Եգիպտոսի հետ բազմաբովանդակ համագործակցության շարունակական զարգացումն ու ընդլայնումը։ Մեր երկրները տարբեր քաղաքակրթական, կրոնական և մշակութային երկխոսության լավագույն օրինակ են: Ընդհանուր մարտահրավերները անխուսափելի են դարձնում տարածաշրջանային և գլոբալ զարգացումներում միասնական շահերի պաշտպանությունը և համատեղ գործելու անհրաժեշտությունը: Համոզված եմ, որ փոխադարձ շահերի և բարեկամական կապերի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները համատեղ ջանքերով կխորանան և կներառեն երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտները»։

 
 
 

Comments


bottom of page