top of page

ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են Ավան վարչական շրջանի խոշոր խանութները

Sep 12, 2021
1 min read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կիրակնօրյա թիրախում մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի խոշոր խանութներն էին։

Ինչպես տեղեկացրին ՍԱՏՄ-ից, ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Ստուգայցերը շարունակվում են։

Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման ու ջերմաչափման գրանցամատյաններ:

 
 
 

Comments


bottom of page