top of page

ՍԱՏՄ ղեկավարը վստահեցնում է՝ կորոնավիրուսը չի կարող մարդուն փոխանցվել սննդամթերքից

Mar 25, 2020
1 min read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը վստահեցնում է, որ նոր տիպի կորոնավիրուսը սննդամթերքի միջոցով չի կարող փոխանցվել մարդուն։ Այս մասին նա ասաց մամուլի ասուլիսի ժամանակ՝ խոսելով խանութներ մատակարարվող սննդամթերքի որակական չափանիշների մասին։

«Մենք բազմաթիվ տնտեսվարողների հորդորում ենք, ինչպես նաև որոշներն իրենց նախաձեռնությամբ հացը մատակարարում են փաթեթավորված, չնայած, նման իրավական կարգավորում չկա։ Պետք է սանիտարահիգիենիկ պայմանները պահել ինչպես հարկն է, և մենք կկարողանանք զերծ մնալ այդ վիրուսի տարածումից»,- նշեց Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ իրենք պարբերաբար հետևում են, թե ինչպես է սննդամթերքը մատակարարվում խանութներ։

Հայաստանում մարտի 25-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 265 է: Թեստերից 1315-ը բացասական արդյունք են տվել: ՀՀ կառավարությունը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարել: Արտակարգ դրությունը գործում է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն: Մարտի 24-ի ժամը 23:59-ից մինչև մարտի 31-ը, ժամը 23:59-ն ՀՀ ամբողջ տարածքում սահմանափակվելու է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Հայաստանում մարտի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ կորոնավիրուսից ապաքինվել է 16 քաղաքացի, մեկուսացումից դուրս եկել 88-ը:

 
 
 

Comments


bottom of page