Սաստիկ բուքի պատճառով բազմաթիվ մեքենաներ մնացել են ձյան տակ. Գորիսի փոխքաղքապետ
Jan 30, 2021
1 min read

Գորիսի փոխքաղքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուրջ 4 ժամ է՝ փակ է Սիսիան-Գորիս ճանապարհի Շինուհայրի Խաչմերուկի հատվածը։ Սաստիկ բուքի պատճառով բազմաթիվ մեքենաներ մնացել են ձյան տակ։ Տեղում աշխատում են փրկարարական ջոկատները, օգնության է հասել նաև ՊՆ-ը։ Առայժմ չի հաջողվում ճանապարհը բացել` ուժեղ բուքի պատճառով։ Խորհուրդ է տրվում չերթևեկել, քանի որ վատ եղանակի պատճառով հնարավոր չէ իրականացնել ճանապարհի մաքրման աշխատանքներ»:




Comments