top of page

Սանջայ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Jul 6, 2022
1 min read

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: Սանջայ Վերման ծաղկեպսակ է դրել հուշահամալիրի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ: Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման Հայաստանում մասնակցել է Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին: Ապրիլի 4-ին Սանջայ Վերման հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

 
 
 

Comments


bottom of page