top of page

Սանոսյանը ծանոթացել է Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածի նորոգման աշխատանքներին

Jun 24, 2022
1 min read


Կոտայքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը մարզպետ Ահարոն Սահակյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, ճանապարհաշինարարների ուղեկցությամբ ծանոթացել է Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի 6 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքներին։


Նախարարը դիտարկել է նաև նույն հատվածում կառուցված ջրահեռացման նոր համակարգերը, որտեղ խնդիրներ են հայտնաբերվել։


Սանոսյանը զրուցել է շինարարների հետ, տեղում քննարկվել են խնդրի լուծման տարբերակներ, տրվել են համապատասխան ցուցումներ։

 
 
 

Comments


bottom of page