top of page

Սաղաթելյանը Լեհաստանի դեսպանի հետ գերիների վերադարձին, Արցախի կարգավիճակին առնչվող հարցեր է քննարկել

Dec 16, 2021
1 min read


ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը դեկտեմբերի 16-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ: Այս մասին հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցության վարչությունից: Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակը, խոսել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի ագրեսիվ գործողությունների մասին, հրատապ համարել հայ ռազմագերիների` հայրենիք վերադարձի հարցը: ԱԺ փոխնախագահը կարեւորել է եվրոպական երկրների հստակ դիրքորոշման բարձրաձայնումը վերոնշյալ հարցերի վերաբերյալ: Անդրադարձ է կատարվել նաեւ Արցախի կարգավիճակի հարցին: Կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարությանն առնչվող հարցեր: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է դարերի պատմություն ունեցող հայ-լեհական բարեկամական հարաբերությունները: Պավել Չեպլակը հույս է հայտնել, որ երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ համագործակցությունն էլ ավելի կխորանա: ԱԺ նախագահի տեղակալը պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-լեհական հարաբերությունների բարելավմանը, միջխորհրդարանական կապերի զարգացմանը:

 
 
 

Comments


bottom of page