top of page

Սահմանների ճշգրտման գործընթացի հիմքում պետք է դրվեն մարդու իրավունքները. Արման Թաթոյան

Apr 30, 2021
1 min read

«Հիմա մեր մեր ԶՈՒ ծառայողները, սահմանապահ զորքերի ծառայողները իրականացնում են անձնուրաց, հերոսական ծառայություն: Բայց խնդիրն այն է, որ այս վիճակը նրանցից էլ կախված չէ, որովհետեւ մենք այնտեղ ունենք, ցեղասպան քաղաքականության արդյունքում զինվորականներ: Ինձ ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող համոզել, որ այս վիճակը նորմալ է մարդու իրավունքների տեսանկյունից: Ես որպես ՄԻ պաշտպան, որպես կառավարությունից անկախ հաստատություն բարձրացնում եմ այս հարցերը եւ շարունակելու եմ բարձրացնել»,- այս մասին, այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային խնդիրներին:

Անդրադառնալով միջազգային կառույցներին, Թաթոյանն ասաց. «Պատերազմի ժամանակ ձեր անհամաչափ լռությունը նպաստեց նրան, որ մենք ունեցանք լայնածավալ պատերազմական հանցագործություններ, իրավունքների կոպիտ խախտումներ: Մենք պետք է կարեւոր գաղափար, որ մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը լրացնում են երկրի անվտանգությունը: Որքան ուժեղ են պաշտպանված մարդու իրավունքները, այնքան մեծ է անվտանգությունը»:

Նա հավելեց, որ գտել են միջազգային դեպքեր, երբ կադաստրային փաստաթղթերը հիմնարար նշանակություն են ունենում. «Մենք ունենք Սյունիքում դեպքեր, երբ մարդը իր կադաստրային վկայականը ձեռքին կա՛մ հողատարածքից չի կարողանում օգտվել, կա՛մ տունն է բաժանվել երկու մասի, հիմա այդ մարդն ինչ մեղք ունի»:

Թաթոյանը նշեց, որ ԵԱՀԿ-ն ուղեցույցներ ունի, որոնք կադրային փաստաթղթերը դնում են այս հիմքի վրա, իսկ Ադրբեջանը շարունակում է պատերազմական, ցեղասպան քաղաքականության սպառնալիքները: «Ադրբեջանի իշխանությունները փորձում են աշխարհում կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է և գնում են խաղաղության: Դրանով նմրանք միակողմանի պատասխանատվությունը թողնում են մեզ վրա, եւ այդ կեղծ խաղաղասիրությամբ փորձում են ծածկել խախտումները: Ես ամեն ինչ անում եմ, որ չկարողանան ծածկել»,-ասաց նա:

Արման Թաթոյանը նկատեց, որ Հայաստանի ոչ մի իշխանություն Ադրբեջանի ժողովրդի, սովորական մարդկանց նկատմամբ ատելություն երբեք չի տարածել, մինչդեռ Ադրբեջանում հակառակն է տեղի ունենում:

 
 
 

Comments


bottom of page