top of page
Search

Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով. Արա Զոհրաբյան


Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՆԴՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախ պետք է արձանագրենք, որ ոչ 2020թ. նոյեմբերի 9-ի փաստաթուղթը և ոչ էլ դրանից հետո ստորագրված փաստաթղթերը (գաղտնի, թե հայտնի) չեն երաշխավորել մեր հայրենակիցների անվտանգությունը: Մենք դրանից հետո էլ ունեցանք գերիներ, զոհեր և տարածքային կորուստներ: Ինչ դաս պետք է քաղենք թուրք-ադրբեջանական հարևանությունից, որ չենք քաղել 100 տարի առաջ: Այն մարդիկ կա՛մ քաղաքական ուժերը, կա՛մ պետությունները, որոնք փորձում են զրկել մեզ ինքնապաշտպանության իրավունքից, պետք է մերժվեն: Որքան էլ մեղվապահը երաշխավորի մեղվի անվտանգությունը, միևնույն է առանց իր փշի մեղուն չի կարող գոյատևել: Սահմանների հետ կապված հարցերը լուծելիս պետք է ղեկավարվել մեկ կարևոր սկզբունքով՝ ժողովրդի անվտանգության ապահովման սկզբունքն է: Այս սկզբունքը պետք է գործի ցանկացած որոշում կայացնելու ժամանակ: Այս սկզբունքի ներքո, չի կարելի հիմա որևէ զիջում կատարել Ադրբեջանին, քանի դեռ չեն լուծվել հետևյալ հարցերը՝ 1. Գերիները պետք է անհապաղ վերադարձվեն. 2. Ալիևը բացահայտ Ադրբեջանի զավթողական նպատակների մասին է խոսում՝ նշում է, որ Զանգեզուրը, Երևանը, Սևանը իրենց պատմական տարածքներն են: Ադրբեջանը պետք է պաշտոնական այնպիսի հայտարարություն կատարի, որ Հայաստանի տարածքների նկատմամբ չունի և չի կարող ունենալ որևէ հավակնություն: 3. Սահմանազատում կատարելու հարցը ցանկանում են լուծել՝ ըստ ԽՍՀՄ սահմանների: Այստեղ շատ կարևոր եմ համարում հիշեցնել, որ Ադրբեջանը չի ընդունում ԽՍՀՄ իրավահաջորդությունը: Նա իրեն համարում է 1918-1920թթ. Ադրբեջանի իրավահաջորդը: Այս դեպքում, ինչ տրամաբանությամբ է ԽՍՀմ սահմաններով սահմանազատում անցկացվում: Արդյոք այս դեպքում, հաշվի առնելով անվտանգության հարցը, չպետք է լուծվի uti possidetis ita possidetis սկբունքի համաձայն, որը նշանակում է ունեք այն, ինչ ունեք: Օրինակ՝ ջրային ակունքները, չպետք է փոխանցվեն Ադրբեջանին, որը կարող է թունավորել մեր ջրերը, կամ փոխել գետի հունը: Բարձունքները, որոնք, ըստ ԽՍՀՄ բաժանման, «գտնվում են» Ադրբեջանի սահմաններում չպետք է հանձնվեն Ադրբեջանին, քանի որ այդ բարձունքը մեծ տեսադաշտ է ապահովում հայկական գյուղերի նկատմամբ: Այդ բաժանումը եղել է բնական, կոնֆլիկտի երկու կողմերը բնական ռելիեֆը հաշվի առնելով դիրքավորվել են տարբեր բարձունքներում: Ադրբեջանը բնական է, որ ձգտելու է առավելագույնը պոկի Հայաստանից: Ուզում եմ մեր հայրենակիցներին հիշեցնել, որ հայերը վախկոտ չեն, հայերը թույլ չեն: Հարցրեք ավելի ավագ սերնդի ձեր հարազատներից, ԽՍՀՄ բանակում ադրբեջանցի տղամարդիկ և հայ տղամարդիկ ոնց են եղել: Քանի գեներալ է տվել Հայաստանը, իսկ քանիսը՝ Ադրբեջանը: Ադրբեջանցիները չդարձան առյուծ: Մեր պառակտված ազգին արհեստականորեն վախ են ներշնչել: Քանի դեռ Ադրբեջանը քթին չի ստացել այնպես, որ հասկանա, արթնացած հայն արդարությունը վերականգնող հայ է, չի հանգստանալու: Մենք պետք է պահանջատեր լինենք: Այս իշխանությունն էլ պարտավոր է ապահովել մեր ժողովրդի իրական անվտանգությունը»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page