top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սահմանային լռությունը չի նշանակում հանգուցալուծում. Տիգրան Աբրահամյան



Իշխանության առաջ քաշած մոտեցումները որևէ առնչություն չունեն մեր շուրջը ստեղծված սպառնալիքների հետ։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 2-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ «Սահմանային լռությունը չի նշանակում հանգուցալուծում։ Լարվածության ռիսկերը բավական բարձր են։ Այն ճնշումները, որոնք իրականացվում էին Հայաստանի վրա, ունեին հստակ պատճառներ, որոնք վերացված չեն։ Ադրբեջանը շարունակելու է հիմնականում երկու ուղղություններով իր գործողությունները՝ սահմանագծի տարբեր ուղղություններով իր համար կարևոր դիրքերի զբաղեցում և պարբերաբար ճնշումներ, որոնցով փորձում են ազդել հայ հասարակության և իշխանության վրա։ Ստեղծված իրավիճակում, եթե նույնիսկ դադար լինի, չի կարող մեզ համար երկարաժամկետ խաղաղություն ապահովել»,- ասաց նա։

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page