top of page
ԼՐԱՀՈՍ
Search

Սահմանադրությունը թույլ չի տալիս ստեղծել պարիտետային հանձնաժողով. Լիլիթ Մակունց


Ինչ վերաբերում է պարիտետային հանձնաժողով ստեղծելուն, ապա ներկա կարգավորումներով մեր Սահմանադրությունը դա թույլ չի տալիս անելու: Մենք պարոն Մարուքյանին առաջարկել ենք այլ տարբերոկ: Առաջարկել ենք, որ քանի որ օրենքն արդեն կարգավորումներ ունի, կարող ենք գնալ այդ տարբերակով: Այս մասին այսօր՝ փետրվարի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: «Այսինքն մենք առաջարկում ենք գործընթացը ծավալել ԱԺ քննիչ հանձնաժողովի տարբերակով: նաեւ առաջարել ենք հանդիպում ունենալ պետաիրավական հանձնաժողովում եւ քննարկում ունենալ իրավաբանների հետ, այդ թվում ԱԺ-ում գործող իրավաբանների, թե արդյոք կարո՞ղ ենք լրացուցիչ կարգավորումներով ուժեղացնել քննիչ հանձնաժողովի մանդատը: Այնքանով, որքանով դա կգոհացնի նաեւ ընդդիմությանը, գնալ նաեւ այդ քայլերին:

Տեղյակ եմ հանրային ելույթներից, որ ԲՀԿ-ն մի փոքր այլ դիրքորոշում ունի: Իրենք գտնում են, որ միայն այլ իշխանության պրագայում կարող է դա իրականացվել»,-նշեց Մակունցը:

Ըստ նրա` «Քննիչ հանձնաժողովի կողմից քննությունները հնարավոր է, որ խոչընդոտ հանդիսանան, որովհետեւ իրավկան առումով խնդիր է առաջանում, եթե կան արդեն հարուցված քրեական գործեր, լրացուցիչ քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը: Իրավական դաշտում ինչ հնարավոր է, մենք պատրաստ ենք օժանդակել»:

0 comments
practice cover.png

«PRactice» հանրային կապերի և ռազմավարական հաղորդակցության գործակալություն

bottom of page