Սահմանադրության երաշխավորը ՍԴ-ն է. Արծվիկ Մինասյան
Mar 10, 2021
1 min read

«Այո, ես էլ եմ եղել քննադատներից մեկը, որ քաղաքական իշխանությունն ապօրինի փորձեց նվաճել Սահմանադրական դատարանը եւ դրա պատասխանը հետագայում պետք է տան էս մարդիկ: Բայց այս պահի դրությամբ ինքը առնվազն սահմանադրական ինստիտուտ է եւ այդ ինստիտուտի որոշումները կարեւոր են, այդ թվում նաեւ մեկնաբանման տեսակետից: Սահմանադրության երաշխավորը ՍԴ-ն է, իսկ նախագահը հետեւում է Սահմանադրության պահպանմանը: Այդ մարմնի որոշումները որպես սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմին, պարտադիր կատարման ենթակա են»,-այս մասին այսօր՝ մարտի 10-ին, Դեմիրճյան փողոցում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ բյուրոյի անդամ Արծվիկ Մինասյանը:




Comments