top of page

Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են և հորինված

Jul 5, 2019
1 min read

Սահմանադրության օրը մենք դիմավորում ենք արհեստականորեն ստեղծված խնդրով, որը մամուլը և քաղաքական դաշտը կոչում են ՍԴ շուրջ ստեղծված վիճակ։ Իրականում Սահմանադրական ճգնաժամի մասին դատողությունները անհիմն են և հորինված են բոլորովին այլ նպատակներով: Չկա ՍԴ ճգնաժամ, դա հորինվել է քաղաքական մոտիվացիայով։ Եվ եթե հաղթի այդ գիծը, ապա հանգեցնելու է իրավական նիհիլիզմի և անկանխատեսելի ցնցումների: Սահմանադրությունը երկրի գլխավոր օրենքն է, և մենք պարտավոր ենք այն հարգել, հետևել սահմանադրության դրույթներին: Դրանով է նաև բնորոշվում իրավական պետությունը: Սահմանադրության գերակայության ապահովումը սահմանադրական արդարադատության միջոցով իրականացնում է Սահմանադրական դատարանը, հետևաբար Սահմանադրական դատարանի անկախության երաշխավորումը մեր պետության գերխնդիրը պետք է լինի: Չի կարելի այն վերածել քաղաքական կցորդի, դարձնել քաղաքական շահարկումների առարկա: Սահմանադրական դատարանի լեգիտիմությունը, ՍԴ կողմից որոշումներ ընդունելու կարողությունը չի կարող կախված լինել որևէ այլ պետական մարմնից կամ պաշտոնատար անձից: ՍԴ լեգիտիմությունը չի կարող կախված լինել քաղաքական իշխանությունից, նույնիսկ բարձր վարկանիշով ղեկավարներից, նույնիսկ այս պահի հանրային ընկալումներից: Ցավում եմ, բայց Սահմանադրության օրը մենք նշում ենք հակասահմանադրական քայլեր անելու նկատվող ցանկությամբ։ Թույլ տալ սա, նշանակում է թույլ տալ հաջորդ վտանգավոր զարգացումները։


Էլինար Վարդանյան

 
 
 

Comments


bottom of page