top of page

Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում է ընտրվել ՍԴ դատավոր Աշոտ Խաչատրյանը

Feb 16, 2022
1 min read

2022 թվականի փետրվարի 15-ին հրավիրված աշխատակարգային նիստում Սահմանադրական դատարանի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր Աշոտ Խաչատրյանը։ Այս մասին տեղեկանում է Սահմանադրական դատարանից։ Աշոտ Խաչատրյանը 1987-1989 թթ. եւ 1990-1992 թթ. աշխատել է ՀՍՍՀ Ժողովրդական դեպուտատների Կամոյի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեում՝ որպես ավագ մասնագետ, բաժնի վարիչ: 1992-2004 թթ. աշխատել է ՀՀ հարկային ծառայության համակարգում` որպես տարածքային տեսչության պետի տեղակալ, մարզային տեսչության բաժնի պետ: 2004-2010 թթ. զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի իրավաբանական վարչության պետի պաշտոնը: 2010 թվականի դեկտեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ: 2020 թվականի հուլիս-հոկտեմբեր օրենքի ուժով ժամանակավորապես կատարել է Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները: 2022 թվականի փետրվարի 15-ին ընտրվել է Սահմանադրական դատարանի փոխնախագահ:

 
 
 

Comments


bottom of page